Գրիգորի Լեպսը սանկցիաների պատճառով 20 միլիոն դոլար է կորցրել

14:12   18 մարտի, 2022

Համերգային տնօրեն Կիրիլ Չիբիսովը հաշվել է ռուս երգիչ Գրիգորի Լեպսի վնասի չափերը։ Նրա խոսքով՝ կենդանի ելույթի համար Լեպսը 120 հազար եվրո գումար է պահանջում։ Մինչ վերջին ժամանակներս գնացուցակը զիջում էր միայն Զեմֆիրայի եւ Պրիմադոննայի պահանջներին։ Սակայն այժմ արդեն արտիստն իր իսկ միջոցները ստանալու խնդիրներ ունի։

«Վերջին 20 տարիների ընթացքում Լեպսը լուրջ գումար է վաստակել եւ դրանց մի մասը պահել է ամերիկյան եւ լոնդոնյան բանկերում։ Իսկ հիմա երգիչը չի կարող ոչ Լոնդոն մուտք գործել, ոչ Ամերիկա։ Նրա բոլոր հաշիվները սառեցված են, նա գումարին հասանելիություն չունի։ Իմ գնահատականներով՝ Գրիգորի Կեպսը զրկվել է ավելի քան 20 միլիոն դոլարից»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում ասել է համերգային տնօրենը։

Գրիգորի Լեպսվերիձեի (արտիստի իսկական ազգանունը) դեմ ֆինանսական սանկցիաներ մտցվել են 2013թ․-ին, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նրան դասել է «Братский круг» խմբավորման անդամների շարքում։ Լեպսը հայտնվել էր ռուս մաֆիոզների «սեւ ցուցակում», նրա ակտիվները սառեցվել էին։



© NEWS.am STYLE