«Total black». Իվետա Մուկուչյանի գրավիչ լուքը

13:45   19 մարտի, 2022

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Իվետա-Մուկուչյան.jpg (196 KB)

Լուսանկարում Իվետան սեւ հագուստ է կրում՝ բոդի, կաշվե տաբատ։ Երգչուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղ, գոտի։ Լուսանկարն արվել է Փարիզում։

ԻվետաՄուկուչյան.jpg (269 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում Իվետան պատկերված էր մայրիկի հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ «Մայրիկն ու Լուվրը»,- հրապարակումը մակագրել էր Իվետան։



© NEWS.am STYLE