«Եվրատեսիլ 2022». հրապարակվել է Հայաստանի ներկայացուցչի տեսահոլովակը

19:03   19 մարտի, 2022

«Հանրային հեռուստաընկերությունը» ներկայացրել է երգի տեսահոլովալը, որը Ռոզա Լինը կներկայացնի «Եվրատեսիլ 2022» մրցույթի բեմում։ Երգը ստացել է «Snap» անունը։ 

Ռոզան նշում է, որ իր երգն ուղևորություն է դեպի իր ներաշխարհ, այն մի անձնական պատմություն է, որը բոլորին է ծանոթ. «Կարծում եմ, որ մենք բոլորս հայտնվել ենք մի կետում, որտեղ թվում է, թե էլ ելք չկա, և որ ամբողջ աշխարհը պարզապես գլխիվայր շուռ է եկել: Այդ պահին դու սկսում ես ամեն ինչ հարցականի տակ դնել, անգամ՝ ինքդ քեզ: Ինձ այդ հուսահատ իրավիճակը շատ ծանոթ է. արդյունքում հասկացա, որ ես ունակ եմ ձևավորելու իմ իրականությունը. դրա համար պարզապես պետք էր ինձ հայտնի ուղիներից դուրս գտնել ներքին խաղաղությունս: Կարևորն ինքդ քեզ սիրելն ու ընդունելն է, գիտակցումը, որ դու և միայն դու ես քեզ պետք: «Snap»-ն ինձ համար ինքնաբուժություն էր, և ես հուսով եմ, այս երգը կօգնի նաև այն մարդկանց, ովքեր հիմա ծանր օրեր են ապրում»։

«Snap» երգի հեղինակներն են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը:

 21-ամյա երգչուհին ծնվել է Վանաձորում, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր է: Երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց։

277077442_3155575498018393_1782264963356757222_n.jpg (151 KB)

Ի դեպ, «Եվրատեսիլ 2022»-ն այս տարի անցկացվելու է Թուրինում: Ռոզա Լիննը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին: Այդ օրը ելույթ կունենան նաև Ալբանիայի, Լատվիայի, Շվեցարիայի, Սլովենիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Լիտվիայի, Նիդերլանդերներ, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Դանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Իսլանդիայի և Հունաստանի ներկայացուցիչները:



© NEWS.am STYLE