Ջասթին Բիբերն առաջին անգամ պատմել է կնոջ վիճակի մասին, որի մոտ կաթված էին կասկածում

23:12   18 մարտի, 2022

Երգիչ Ջասթին Բիբերը պատմել է կնոջ՝ մոդել Հեյլի Բիբերի վիճակի մասին, որը մեկ շաբաթ առաջ հոսպիտալացվել էր կաթվածի կասկածանքով։ Այս մասին երաժիշտը հայտնել է Դենվերում իր ելույթի ժամանակ։

«Ձեզնից շատերը, ընկերներ, տեսել են կնոջս մասին լուրը։ Նա լավ է, ամեն ինչ լավ է», — երկրպագուներին հանգստացրել է Բիբերը։ Նա նաեւ խոստովանել է, որ ծանր է տարել իրավիճակը. «Բայց ես գիտեմ, որ Աստված Հեյլիին պահում է իր ափի մեջ»։

Հեյլիի մոտ ուղեղի թրոմբ են հայտնաբերել, որը թթվածնի պակաս է առաջացրել։Շուտով աղջիկը հանգստացրել է երկրպագուներին եւ պատմել, որ իր հետ ամեն ինչ կարգին է, իսկ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում։



© NEWS.am STYLE