«Այդ ինչո՞ւ»․  «Холостяк»-ի հաղթողը հրաժարվում է Տիմատիին վերադարձնել մատանին

11:18   19 մարտի, 2022

«Не сходи с ума» հիթի կատարող Տիմատին «Холостяк» նախագծի ութերորդ շոուի հերոսն է եղել։ Նախքան եզրափակիչը երաժիշտը մասնակիցների շարքում սկսել է առանձնացնել Եկատերինա Սաֆարովային։ Տիմատիի համար դժվար է եղել թաքցնել զգացմունքները, այդ պատճառով նա ստիպված է եղել խորամանկության դիմել՝ Սաֆարովային գաղտնի տանել նկարահանման հրապարակից։  

Զարմանալի չէր, որ հենց Սաֆարովան է դարձել նախագծի հաղթող։ Եզրափակչում ռեփերը նրան 7 կարատ քաշով շքեզ մատանի է նվիրել, որը պատրաստվել էր պատվերով։ Զարդն այնքան թանկարժեք է, որ սկզբանկան շրջանում մոդելը վախենում էր կրել այն՝ մտածելով, որ այն կարող են գողանալ։

Տիմատին ընտրյալին ծանոթացել էր ընտանիքի հետ, սակայն ավելի ուշ հանգստի է մեկնել «Холостяк»-ի այլ աստղի հետ։ Դա հարկավոր էր նախագիծն առաջխաղացնելու համար։ Արտիստն այդ մասին չէր զգուշացրել Եկատերինային: Նա ամենի մասին իմացել է Տիմուրի սոցիալական ցանցերից։ Եկատերինան նեղսրտել էր, որ ընկերն իրեն չի զգուշացրել ծրագրերի մասին։ Դրանից հետո զույգի հարաբերությունները կարճ են տեւել։

Ընդ որում, Սաֆարովան դրական է արտահայտվում նախկին ընտրյալի մասին։ Նա պնդում է, որ ռեփերի հետ հարաբերություններում, իսկապես, երջանիկ է եղել։ Նա շարունակում է կրել թանկարժեք նվերն ու չի պատրաստվում այն վերադարձնել։ «Այդ ինչո՞ւ։ Դա նվեր է։ Նա ինձ ժամանակավոր չի տվել կրելու համար»,- պարզաբանել է նախագծի հաղթողը։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE