Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը գաղտնի ամուսնացե՞լ են

10:01   19 մարտի, 2022

Քայլի Ջեններն «ամենաթանկարժեք» ձեւով թեժացնում է իր ամուսնության մասին լուրերը։ Նա սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Սուրբ Պատրիկի օրվա առիթով՝ ցուցադրելով Hermès Kelly թեմատիկ կանաչ պայուսակը։ Սակայն հետեւորդներն առավել մեծ ուշադրություն են դարձել թանկարժեք ադամանդերով զարդարված մատանիներին։ Երկուսն էլ Քայլիի սիրելի ապրանքանիշի՝ Cartier-ի արտադրանքն են։

1216x2160_1_7b2c7a029f3b7f109db5337ee65cb16c@2000x3554_0xac120003_14979231541647665551.jpeg (235 KB)

Զարդի դասական տեսքն ու հանգամանքը, որ Քայլին այն կրում է մատնեմատին, երկրպագուներին լրջորեն առիթ են տվել կարծելու, որ Քայլի Ջեններն ու Թրեւիս Սոքթը որչ միայն հասցրել են գաղտնի կերպով երկրորդ անգամ ծնողներ դառնալ, այլեւ ամուսնանալ։ Ընդ որում, այդ ենթադրությունները պետք չէ որպես ճշմարտություն ընդունել։ Ջենները նախկկինում եւս ամուսնության մասին լուրերի առիթ է տվել։

Հնարավոր է, մատանիները պարզապես Սքոթի նվերն են, կամ Քայլին աձամբ է գնել․ կարող է իրեն նման շքեղություն թույլ տալ։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Getty Images, սոցիալական ցանցեր



© NEWS.am STYLE