«Օսկարի» ռուս հավակնորդին ամերիկյան վիզա չեն տվել

11:09   20 մարտի, 2022

«Օսկար» մրցանակի առաջադրված «Բոքսբալետ» կարճամետրաժ մուլտֆիլմի ռեժիսոր Անտոն Դյակովը չի կարողացել ամերիկյան վիզա ստանալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Վիզա չկա, ինձ վիզա չեն տվեք։ Մենք խնդրել ենք, բայց Ռուսաստանում հյուպատոսությունները վաղուց են փակվել։ Մենք այլ երկիր ենք դիմել, նույնիսկ հաղորդագրություններ չեն եղել այն մասին, որ «եկեք հարցազրույցի» կամ նման բան։ Ես հավակնորդ եմ, դա այլեւս խլել չեն կարող, բայց բուն ուղեւորությունն անհնար է», - պատմել է Դյակովը։

Լուսանկարը՝ AP



© NEWS.am STYLE