Ջեյսոն Մոմոան եւ Լիզա Բոնեն կարողացել են պահպանել ամուսնությունը

13:07   20 մարտի, 2022

Հունվարին Ջեյսոն Մոմոան, որը հայտնի է «Ակվամեն» եւ «Գահերի խաղը» ֆիլմերով, հայտարարել էր, որ ամուսնությունից 16 տարի անց բաժանվում է կնոջից։ Զույգի մտերիմների խոսքով՝ ամուսինները բաժանվել են այն պատճառով, որ շատ քիչ ժամանակ են անցկացրել միմյանց հետ։ Ջեյսոնը զբաղվում էր իր կարիերայով, իսկ Լիզան վայելում էր կյանքը Լոս Անջելեսում՝ առանց ամուսնու։

Հետո աղբյուրները վստահեցնում էին, որ զույգն այնուամենայնիվ, փորձում է պահպանել ամուսնությունը։ Նրանց մոտ կանգնած աղբյուրը պատմել է, որ Ջեյսոնը վերադարձել է Լիզայի մոտ բաժանվելուց որոշ ժամանակ անց, եւ այժմ նրանք կրկին միասին են ապրում: Եվ չնայած Hollywood Reporter-ի լրագրողները հազվադեպ են սխալվում, երկրպագուների մոտ, այնուամենայնիվ, կասկածներ եղել են։ Սակայն նախօրեին պապարացիները Լիզա Բոնեին նկարահանել են զբոսանքի ժամանակ եւ նկատել են մի կարեւոր մանրուք։ Դերասանուհին շարունակում է ամուսնական մատանի կրել, ինչը, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ նրանց ամուսնությունը հաստատ չի փլուզվել:



© NEWS.am STYLE