«... Գտիր ինձ»․ Էմմա Սապունջյանի ոճային լուքը

14:42   20 մարտի, 2022

Դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է  ոճային կերպարում։

275914106_4962626697164585_983580852746816210_n(1).jpg (307 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Էմման կրում է կանաչ երանգի, ատլասե տաբատ, լայն ու երկար վերնաշապիկ, որոնք համադրել է բաց գույնի երկարաճիտների հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Էմմայի կերպարն ամբողջացնում է արեւային թրենդային ակնոցը։ «....գտիր ինձ», - մակագրել է դերասանուհին։

275388750_3059391904303163_2584115880909326357_n(1).jpg (177 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում Էմման կերպարանք էր ընդունել հայելու առջեւ։ Դերասանուհին կրում էր քարերով պատված տոպ, սեւ տաբատ ու նույն գույնի բաճկոն։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ «Յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակում սելֆի արեք», - հրապարակման մեկնաբանություններում գրել էր Էմման։



© NEWS.am STYLE