«Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»․ Սարգիս Գրիգորյանն ընտանեկան տեսանյութ է հրապարակել

21:46   20 մարտի, 2022

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ հոլովակ է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի եւ դուստրերի հետ։

View this post on Instagram

A post shared by SARGIS GRIGORYAN (@sargis_grigoryan_official)

Իր միկրոբոգում տեղադրված ջերմ կադրերին կից դերասանը գրել է․

«Դրական, գեղեցիկ ու հուզիչ հարյուրավոր նամակներ եմ ստանում Ձեզնից սիրելի հետևորդներ, որի համար խորին երախտապարտ եմ:Նաև շոյված անսահման, որ Դուք հավանում ու քաջալերում եք ինձ ԸՆՏԱՆԻՔ գաղափարը նման կերպ գովազդելու համար:

Շնորհակալ եմ նաև նրանց` ովքեր վիրավորում ու փնովում են ՍԻՐՈ իմ գաղափարի լուսաբանումը` ընդունելով այն իբրև դերասանություն:

Չեմ պատրաստվում Ձեզ հակառակն ապացուցել ուղղակի կասեմ` ԵՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱ ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴՆ ԵՄ ու տարոսը թող Ձեզ լինի, եթե իհարկե կկարողանաք նման մտածողությամբ երջանիկ լինել»:



© NEWS.am STYLE