Կիսամերկ բրազիլացին համերգի ժամանակ հարձակվել է Ջասթին Բիբերի վրա (ֆոտո)

14:51   6 նոյեմբերի, 2013

Կանադացի 19-ամյա երգիչ Ջասթին Բիբերը Ռիո դե Ժանեյրոյում կայացած համերգներից մեկի ժամանակ երկրպագուի հարձակմանն է ենթարկվել: Ըստ Gossipcop-ի, կիսամերկ բրազիլացին համերգի ժամանակ հետեւից հարձակվել է արտիստի վրա, երբ վերջինը կատարում էր իր Girlfriend հիթը: Անվտանգության պահպանության աշխատակիցներն անմիջապես բռնել են երկրպագուին եւ դահլիճից դուրս հանել: Ի նշան համերաշխության՝ երգչի պարողները գրկել են նրան:

Հարկ է նկատել, որ Բիբերի շրջագայությունը Բրազիլիայում ուղեկցվում է սկանդալային պատմություններով: Այնտեղ գտնվելու առաջին օրը երկրպագուները ներխուժել էին հյուրանոց, որտեղ նա իջեւանել էր:

Մեկ օր անց Բիբերը գնացել է Centauros հասարակաց տուն, 30 աղջիկներից երկուսին ընտրել եւ իր հետ հյուրանոց է տարել: Թեեւ թիկնապահները նրան սավանով ծածկել էին, երգչին, այնուամենայնիվ, նկատել են:

Լուսանկարները՝ Splash-ի, Honopix-ի



© NEWS.am STYLE