«Մենք չգիտենք, թե ինչ կլինի վաղը»․ Անիտա Ավետիսյան

23:41   20 մարտի, 2022

Դերասանուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հրապուրիչ կերպարում է։

276024218_125492503163350_1131476731947421233_n.jpg (177 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է սպիտակ հանդերձանք․ տոպ, կոստյում։ Նա գեղեցիկ վարսահարդարմամբ է, արտահայտիչ շպարով։ «Մենք չգիտենք, թե ինչ կլինի վաղը։ Թող այն լինի եւ լինեն նրանք, ովքեր մեզ համար թանկ են..․Բարի գիշեր ․․․քաղցր քաղցր երազներ․․․», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Անիտա-Ավետիսյան.jpg (160 KB)

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր խոշոր վզնոցների հետ։ Անիտան հավաքել էր մազերն ու վառ շպարով էր։ «Արա՜ այնպես, որ քո ամեն բարի լույս սկսվի ծաղիկներով»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր Անիտան։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել դերասանուհուն․ «Սիրունիկ», «քնքուշ»։



© NEWS.am STYLE