Ռեգինա Տոդորենկոն եւ Վլադ Տոպալովը սպասում են երկրորդ երեխայի ծնունդին

21:02   20 մարտի, 2022

Հաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն հղի է երկրորդ անգամ։ 31-ամյա աստղը ցուցադրել է կլորիկացած որովայնը «Маска» շոուի եթերում։ Հատկանշական է, որ, նրա առաջին երեխան՝ 3-ամյա որդին՝ Միխայիլը, գրեթե մեծացել է այս նախագծում։ Ռեգինան բոլոր երեք եթերաշրջանների ընթացքում շոուի ժյուրիի անփոփոխ անդամ է:

Աստղի «հետաքրքիր կարգավիճակի» մասին կասկածներն առաջացել են սոցցանցերում նրա հրապարակումների պատճառով։ Տոդորենկոն մշտապես ձեռքերով ծածկել է որովայնը:

Հեռուստահաղորդավարուհին օրինականացրել է իր հարաբերությունները Smash դուետի նախկին մենակատար Վլադ Տոպալովի հետ 2018 թվականի աշնանը։ Դեկտեմբերին լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը՝ Միխայիլը: Աստղերի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 2019-ի ամռանը՝ Իտալիայում։

Աղբյուրը՝ 5 канал



© NEWS.am STYLE