«Վերադառնում եմ ամուսնուս ու երեխաներիս մոտ». «Маска» շոուն լքել է ութոտնուկը

11:07   21 մարտի, 2022

«Маска» շոուի երրորդ եթերաշրջանի հերթական մասնակիցը լքել է նախագիծը նոր թողարկման ժամանակ։ Այս անգամ հաղթանակի համար մրցարշավից դուրս է մնացել երգչուհի Նատալյա Պոդոլսկայան, որը հանդես է եկել ութոտնուկի կոստյումով:

20200803-podolskayapost.jpg (78 KB)

«Ներիր, սիրելի ութոտնուկ, հանիր դիմակը», - ասել է ժյուրիի նախագահ Ֆիլիպ Կիրկորովը: Դրանից հետո ժյուրիի բոլոր անդամներն իրենց ենթադրություններն են արել, թե ով կարող է թաքնվել այդ կերպարի ներքո։ «Ես մնում եմ իմ սկզբնական կարծիքին։ Կարծում եմ, որ այնտեղ հրաշալի Նատալյա Պոդոլսկայան է», - առաջինը հայտարարել է Տիմուր Բատրուտդինովը։

Նատալյա Պոդոլսկայան դարձավ հինգերորդ մասնակիցը, որը լքեց շոուի երրորդ եթերաշրջանը։ Ավելի վաղ նախագծից դուրս էին մնացել գեղասահորդ Ռոման Կոստոմարովը, որը հանդես էր գալիս Շան կոստյումով, երգչուհի Ալբինա Ջանաբաեւան, որը թաքնվել էր Սիրամարդի դիմակի տակ, դերասանուհի Նոննա Գրիշաեւան, որը բեմի վրա Ձիու կերպարում էր։

 

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE