22:43 22 մարտի, 2022Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հրապուրիչ կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սեւ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Սոնան արձակել է մազերն ու վառ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձրել խոշոր ականջօղերը։ «Բարի գիշեր»,- հրապարակումը կարճ մակագրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին կաշվե բաճկոն էր կրում։ Սոնան հավաքել էր մազերն ու նախապատվություն էր տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջական էին դարձնում խոշոր ականջօղերը։ «Ողջույն, Սոնան է»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր էին գրել․ «Սիրուն»։