Տիմատին ծրագրում է Մոսկվայում ֆասթֆուդի ցանց բացել

20:03   22 մարտի, 2022

Ռուս ռեփեր Տիմատին Մոսկվայի ղեկավարությունից դրամաշնորհ ստանալու դիմում է ներկայացրել՝ ֆաստֆուդի նոր ցանց բացելու համար։ Նա այդ մասին հայտնել է «Մոսկվա» գործակալությանը։

Գործարարի խոսքով՝ ինքն այդ քայլին է գնացել, քանի որ «ֆասֆուդի ոլորտում երկրում լավագույն փորձն ունի»։ Տիմատին խոստովանել է, որ տարվա ընթացքում մտադիր է սկզբի համար հինգ կետ բացել։ Նա նաեւ հայտնել է, որ սրճարանների նոր ցանցը չի փորձի փոխարինել «Մաքդոնալդսի» փակված ռեստորաններին եւ կառաջարկի «ավելի թարմ, հետաքրքիր եւ ժամանակակից եւ որ ամենակարեւորն է 100 տոկոսով ռուսական արտադրության» այլընտրանք։

«Մաքն» արդյունաբերական մաստշաբ է, մենք սկսում ենք կրաֆթային ֆասթֆուդով, համապատասխանաբ,ար որակը շավ ավելի բարձր կլինի։ 5-10 կետ ունենալն իրատեսական է, հետագայում, ըստ շուկայի պահանջների, կարող ենք աճել՝ սննդային գիգանտի վերածվելով»,- պատմել է գործարարը։



© NEWS.am STYLE