Գարիկ Մարտիրոսյանն «Առաջին ալիքում» կփոխարինի Իվան Ուրգանտին․ լրատվամիջոցներ

14:01   22 մարտի, 2022

Ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Գարիկ Մարտիրոսյանն «Առաջին ալիքում» կփոխարինի հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտին։ Հաղորդվում է, որ Մարտիրոսյանն աշխատում է մշակման եւ արտադրության փուլում գտնվող 18 հաղորդման վրա եւ իբրեւ դրանցից մեկը «Вечерний Ургант» հաղորդումն է։ Լուրերին արձագանքել է Գարիկը՝ կատակելով, որ հաղորդումը «Круглосуточный Мартиросян» կանվանեն։

Снимок экрана 2022-03-22 в 13.25.26.png (784 KB)

իսկ կատակերգուի կինը՝ Ժաննա Լեւինոն, ավելի է շփոթեցրել լսարանին՝ հաղորդելով, որ «իրականում «Круглосуточный Мартиросян» հաղորդումը կվարի Իվան Ուրգանտը»։ Նա հավելել է, որ նորությունը լրագրողների հորինվածքն է համարում։ Նոր շոուի պաշտոնական անոնսն առայժմ չի հրապարակվել։

Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը «Gazeta.ru»-ի հետ զրույցում մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ իրեն պատրաստվում են փոխարինել «Вечерний Ургант»-ում, իսկ շոուի նոր հաղորդավար կարող է դառնալ Գարիկ Մարտիրոսյանը։ «Մի հավատացեք ասեկոսեներին»,- հայտարարել է Ուրգանտը։  

Снимок экрана 2022-03-22 в 13.25.57.png (702 KB)

Իվան Ուրգանտն այժմ Ռուսաստանում չէ, ինչը բարդացնում է նրա «Вечерний Ургант» հաղորդման նկարահանումները։ Հաղորդավարը երկրից հեռացել է իշխանություններին հրապարակային քննադատելուց հետո, որը կապված էր Ուկրաինայում հատուկ օպերացիայի հետ։ Սակայն Ուրգանտը նշում է, որ հանգստի է մեկնել ու շուտով աշխատանքի կվերադառնա։



© NEWS.am STYLE