Անկախ փախստականներին ցուցաբերած օգնությունից․ Սվետլանա Լոբոդան Ուկրաինայում հայտնվել է անցանկալի աստղերի ցանկում

18:12   22 մարտի, 2022

Ուկրաինայում կազմել են անցանկալի հայտնիների ցանկը, որում հայտնվել են բազմաթիվ բլոգերներ, արտիստներ եւ հեռուստահաղորդավարներ, այդ թվում Օլգա Բուզովան, Ռեգինա Տոդորենկոն, Դիմա Բիլանը, Քսենիա Բորոդինան, ինչպես նաեւ Սվետլանա Լոբոդան։ Թեեւ Լոբոդան տեւական ժամանակ է՝ չի ապրում ոչ Ռուսաստանում, որ Ուկրիաինայում, նրան ներառել են ցանկում՝ իբրեւ «Ուկրաինայում իրական վիճակը լռության մատնելու» պատճառով։

Երգչուհին որոշել է պատասխանել իր վերաբերյալ սանկցիաներին, հայտնում է «StarHit»-ը։ «Իմ գրասենյակը վերափոխվել է կամավորական շտաբի։ Ես ամեն րոպե համակողմանի օգնություն եմ ցուցաբերում նրանց աշխատանքին եւ անում եմ ամենն, ինչ կախված է ինձանից, որ յուրաքանչյուրը գոնե կարողանա ստանալ առաջին անհրաժեշտության իրեր։ Գիտեմ, որ այսօր ամեն տեսակ ցանկեր են հայտնվում, որոնցում մարդկանց փորձում են բաժանել «դու բավարար չափով լա՞վն ես, որ հայրենասեր լինես» սկզբունքով»։

Կասեմ ձեզ․ ես թքած ունեմ ձեր ցուցակների վրա։ Ուրախ եմ, որ ժամանակ ունեք դրանով զբաղվելու, իսկ ես կգնամ մի քանի միլիոն գրիվնա ծախսելու տակդիրներ ու խառնուրդներ գնելու համար։ Խոնարհումս նրանց, ովքեր կամավորական աշխատանք է կատարում ինձ հետ»,- հայտնել է 39-ամյա երգչուհին։



© NEWS.am STYLE