«Oriflame»-ը հայտարարել է Ռուսաստանում գործունեությունը կրճատելու մասին

17:12   22 մարտի, 2022

Շվեդական «Oriflame» ընկերությունը դադարեցնում է ներդրումները շուկայավարման համար եւ կրճատում միջոցառումների ու վերապատրաստումների անցկացումը Ռուսաստանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մի շարք գործառնական եւ իրավաբանական բարդությունների առնչությամբ «Oriflame» ընկերությունն անհնար է համարում այս ձեւաչափով գործունեությունը շարունակելը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։ Ընդ որում, նշվում է, որ ապրանքանիշի գործընկերները կարող են շարունակել գործունեություն ծավալել Ռուսաստանի տարածքում՝ հաշվի առնելով բոլոր փոփոխությունները։

Ավելի վաղ շվեդական «Dagens Industri» թերթը նշել էր, որ ընկերությունը մնում է Ռուսաստանում եւ կշարունակի աշխատանքը երկրում՝ նպատակ ունենալով աջակցել խորհրդատու-վաճառողներին։

 



© NEWS.am STYLE