Համացանցում խնդրագիր է հայտնվել Քանյե Ուեսթին Coachella փառատոնին մասնակցելուց հեռացնելու պահանջով

19:04   22 մարտի, 2022

Համացանցում խնդրագիր է հայտնվել՝ պահանջով Քանյե Ուեսթին հանել 2022 թվականի Coachella-ի հեդլայներներից: Այս մասին հայտնում է NME-ն։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Քանյեն ավելի քան մեկ տարի հետապնդում, մանիպուլացնում եւ վնասում Քիմին (Քարդաշյան), Փիթին (Դեւիդսոն) եւ այլ մարդկանց։ Թվում է, թե ոչ ոք չի ցանկանում դեմ գնալ նրան, իսկ այն մարդիկ, որոնք դա անում են, նա քննադատության է ենթարկում։ Վերջերս նա սպառնում էր ֆիզիկական հաշվեհարդարով։ Աբսուրդ է, որ իրեն թույլ են տալիս այդպես վարվել։ «Coachella»-ն եւ նրա հետ աշխատող այլ բրենդները պետք է ամաչեն։ Նրանք չպետք է հարթակ տրամադրեն նրան ելույթների համար», - ասված է ուղերձում։

Ինչպես գրում է Lenta.ru-ն ներկայումս փաստաթուղթը ստորագրել է ավելի քան 28 հազար մարդ:



© NEWS.am STYLE