«Հիասքանչ»․ Աննա Դովլաթյանի նոր լուսանկարը

23:39   22 մարտի, 2022

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին եւ երկրպագուներին ներկայացել է հրապուրիչ կերպարում։

276014405_3142888242634633_1940888474604958689_n.jpg (118 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աննան կրում է սպիտակ բլուզ, սեւ տաբատ, որոնք էլ համադրել է բարձրակրունկների հետ։ Նա արձակել է ալիքավոր հարդարված մազերը, նախընտրել է ընդգծված շպար։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական են դարձնում ծավալուն ականջօղերը։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

275624970_372064351589549_2011861110045621304_n(1).jpg (124 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում Աննան բաց վարդագույն զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Նրա մազերը հավաքված էին, մեղմ շպարով էր։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները՝ ականջօղեր։ «Զգեստը շատ բան կարող է հաղորդել կնոջ մասին: Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ հագուստը համարվում է այն զգեստը, որը ընդգծում է կնոջ իրական գեղեցկությունը՝ կանացիությունը եւ նրբությունը», - հրապարակման մեկնաբանություններում գրել էր Աննան։



© NEWS.am STYLE