«Յուրահատուկ»․ Էմմա Սապունջյանի լուքը

19:44   23 մարտի, 2022

Դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Էմմա-Սապունջյան.jpg (150 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Էմման վարդագույն հագուստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Սիրուն ու շատ յուրահատուկ»։

275914106_4962626697164585_983580852746816210_n(1).jpg (307 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Էմման կանաչ տաբատ էր կրում, լայն վերնաշապիկ, որոնք համադրել էր բաց գույնի երկարաճիտների հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Էմմայի կերպարն ամբողջացնում էր արեւային թրենդային ակնոցը։ «....Գտիր ինձ», - մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE