Բեյոնսեն ու Բիլի Այլիշը ելույթ կունենան «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը

15:12   23 մարտի, 2022

Ամերիկացի երգչուհիներ Բեյոնսեն եւ Բիլի Այլիշը միացել են երաժիշտների ցանկին, որոնք ելույթ կունենան «Օսկար» 94-րց մրցանակաբաշխության ընթացքում։ Բեյոնսեն կկատարի «Ռիչարդ արքա» ֆիլմից «Be Alive» երգը, իսկ Այլիշն ու նրա եղբայրը՝ Ֆինեասը, կկատարեն Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի՝ «Մահանալու ժամանակը չէ»-ի երգը։

Variety-ի հաղորդմամբ՝ արարողության ընթացքում կհնչեն մրցանակի առաջադրված հինգ ֆիլմերից չորսի երգերը։  Վան Մորիսոնը, որը «Down to Joy» երգը գրել է «Բելֆաստ» կենսագրական դրամայի համար, չի կարողանա ներկա գտնվել մրցանակաբաշխության արարողությանը։

«Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա մարտի 27-ին Լոս Անջելեսի «Dolby» թատրոնում։



© NEWS.am STYLE