Զարդերի գովազդի պատճառով․ օգտատերերը կասկածում են, որ Louis Vuitton-ն աջակցում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը (ֆոտո)

17:12   23 մարտի, 2022

Ֆրանսիական «Louis Vuitton» նորաձեւության տունը հրապարակել է նոր հավաքածուում ներառված զարդերի լուսանկարներն ու զայրացրել օգտարերերին, հայտնում է Super-ը։

View this post on Instagram

A post shared by Louis Vuitton (@louisvuitton)

Ապրանքանիշի շատ երկրպագուներ նկատել են ռուսական հատուկ գործողության նշաններ՝ Z եւV, թեեւ պարբերականը հիշեցնում է, որ «Z» տառը մինչեւ վերջերս 2000-ականներին ծնված երեխաների խորհրդանիշն է եղել։

View this post on Instagram

A post shared by Louis Vuitton (@louisvuitton)

Louis Vuitton-ի ինստագրամյան հրապարակման մեկնաբանություններում բազմաթիվ զայրալից մեկնաբանություններ են հայտնվել․ «Սա կատա՞կ է», «դուք հետեւո՞ւմ եք լուրերին»։ Օգտատերերը կարծել են, որ այս իրավիճակում աննրբանկատ է օգտագործել այդ տառը։

Սակայն ապրանքանիշը հավաքածուն, որը ներկայացրել են դերասանուհի Ալիսիա Վիկանդերը եւ ռեփեր Kid Cudi-ն, այլ կերպ է մեկնաբանում։ Իր հրապարակումներում ապրանքանիշն ընդգծում է, որ արտադրանքը նվիրված է «տան կուլտային ինիցիալներին»։ «Իդեալականորեն արտացոլելով Louis Vuitton-ի ոսկերչական զարդերի հավաքածուի էներգիան՝ երաժիշտն ու դերասանուհին ցուցադրում են նմուշները, որոնք նվիրված են նորաձեւության տան կուլատյին ինիցիալներին»։

 



© NEWS.am STYLE