Հավատարիմ իր ոճին․ Թոմ Հենքսն անակնկալ կերպով հայտնվել է անծանոթ կնոջ հարսանիքին

19:12   23 մարտի, 2022

Օսկարակիր դերասն Թոմ Հենքսը կրկին հարսանեկան անակնկալ է մատուցել․ նա հայտնվել է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի բնակչուհի Գրեյս Գուոլթնիի լուսանկարում։

Թոմ-Հենքս.jpg (252 KB)

Դերասանը բառացիորեն ներխուժել է կադր՝ ապշեցնելով ներկաներին, այդ թվում Գրեյսին։ Նա հազիվ էր զսպում արցունքները, երբ դերասանը գրկել է նրան։

Հարսնացուի խոսքով՝ Հենքսն իր ականջին ասել է, որ ինքը գեղեցիկ է ու իրեն երջանկություն է մաղթել։ «Նա այնքան լավ ու սիրալիր էր, ինչպես եւ ենթադրվում էր»,- Pittsburgh Post-Gazette-ը մեջբերել է հարսնացուի խոսքերը։

Սա առաջին դեպքը չէ, երբ արտիստը նման անակնկալ է մատուցում․ նա նախկինում անակնկալ կերպով  միասեռական զույգի հարսանիքին էր գնացել Նյու Յորքում եւ ուրախացրել նորապսակներին։

Լուսանկարները՝ սոցիալական ցանցեր, Reuters/Mark Blinch

Աղբյուրը՝ Grazia



© NEWS.am STYLE