22:12 23 մարտի, 2022Elle Russia-ի մարտյան համարը քննադատել են շապիկին գրված Z տառի պատճառով։
Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից ի վեր Z լատինական տառը դարձել է ռուսական ռազմական հատուկ գործողության աջակցության խորհրդանիշներից մեկը։ Տառը նաեւ ծառայում է 1997-ից մինչեւ 2012 թվականը ծնված սերնդի համար, եւ հենց այդ իմաստով է օգտագործվում շապիկի վրա. «Սերունդ Z» արտահայտությունը վերջին տարիներին շատ տարածված էր եւ լայնորեն օգտագործվում էր համաշխարհային մամուլում:

Հիշեցնենք, որ ռուսական Elle-ի մարտյան համարի շապիկին հայտնվել է Մոնիկա Բելուչիի դուստրը՝ Դեւա Քասելը։ Ուկրաինացի բլոգերները, ինչպիսիք են Մարիա Օքսենյուկը եւ դիզայներ Մերի Ֆուրտասը, գրառումներ են կատարել, որոնցում ռուսական խմբագրությանը եւ գլխավոր խմբագիր Եկատերինա Մուխինային մեղադրել են չարախնդության մեջ: Այժմ Elle-ի էջում եւ Մուխինայի անձնական օգտահաշվում մեկնաբանությունները փակ են: