«Հագնվիր այնպես, կարծես արդեն հայտնի ես»․ Օլյա Հակոբյանի լուքը

21:43   23 մարտի, 2022

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Օլյա-Հակոբյան.jpg (139 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Օլյան սեւ հագուստ է կրում, ոճային բաճկոն։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ «Հագնվիր այնպես, կարծես արդեն հայտնի ես»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

275450909_298805192342978_6660408706036062977_n(1).jpg (233 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Օլյան սպորտային հագուստ էր կրում՝ սպիտակ բլուզ, բաց վարդագույն տաբատ։ Նրա մազերն արձակված էին, առանց շպարի էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ «Միամսյակ եմ սկսում պաշտոնապես», - գրել էր նա։



© NEWS.am STYLE