Անաստասիա Ռեշետովան թողարկել է կոսմետիկայի իր շարքը

23:12   23 մարտի, 2022

Տիմատիի նախկին սիրելին՝ Անաստասիա Ռեշետովան, հետեւորդներին ներկայացրել է իր կոսմետիկայի նոր հավաքածուն՝ «69 Body Atelier Sixty Nine», ինչի մասին հայտնել է սոցիալական ցանցերում։

Նրա կոսմետիկայի հավաքածուում ներառված են խոնավեցնող քսուքներ, հանգստացնող յուղ լոգանքի համար եւ սկրաբ մարմնի համար։

«Մեր ապրանքները սնուցող բաղադրիչներ են պարունակում, շատ հաճելի բույրեր ու որ ամենահետաքրքիրն է՝ աֆրոդիզիակներ։ Այն, ինչ դեռ չի եղել մեր կոսմետիկայիշուկայում»,- մեկնաբանել է նա։



© NEWS.am STYLE