«Գեղեցկություն»․ Մարիամ Ալեքսանյանի սպորտային լուքը

16:48   24 մարտի, 2022

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։

277046214_342276457843217_2485287265557173692_n(1).jpg (141 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում՝ բլուզ, ջինսե տաբատ, կոշտ երկարաճիտներ, կաշվե բաճկոն։ Դերասանուհու մազերն արձակված են, նախընտրել է մեղմ շպար։ Չնայած Մարիամը չի մակագրել հրապարակումը, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են ուղղել․ «Գեղեցկություն», «տիկնիկ»։

Մարիամ-Ալեքսանյան-1.jpg (396 KB)

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Մարիամը սեւ տաբատ էր կրում, վանդակավոր վերնաշապիկ, կաշվե բաճկոն։ Մարիամն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, արեւային ակնոց։ Դերասանուհին հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդները գնահատել էին կերպարն ու նրան դրական խոսքեր էին գրել․ «Ռումբ»։



© NEWS.am STYLE