«Պետք է չմոռանալ մանկության երազանքների մասին»․ Մադոննա Հարությունյանի լուսանկարը Հռոմից

19:44   24 մարտի, 2022

Ոճաբան Մադոննա Հարությունյանն ընկերների հետ Իտալիա է մեկնել, որտեղից նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Մադոննան սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է վանդակավոր շրջազգեստի հետ։ Ոճաբանը հավաքել է մազերն ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, ականջօղեր։

«Փոքր ժամանակ միշտ պատկերացնում ես, որ ընկերներիդ հետ պիտի աշխարհով ճամփորդես: Մեծանալով հեռվանում ես էտ մտքից, որովհետև ժամանակ չկա՝ ուզում ես ոտքի կանգնել (գոնե անկողնուցդ), կայունանալ, ինքնուրույն դառնալ, կարիերա անել:

Մադոննա-Հարությունյան.jpg (214 KB)

Կես տարի առաջ հիշեցի դրա մասին ու մտածեցի, եթե ոչ հիմա, ապա էլ ե՞րբ: Բախտս բերեց ու ընկերներս էլ նույն ժամանակ նույն բանն էին մտածում:

Հիմա Հռոմում ենք ու մի կարևոր բան հասկացա ինձ համար, որ պետք ա չմոռանալ մանկության երազանքների մասին»,- գրել է Մադոննան։



© NEWS.am STYLE