Թոփ 10 մթերքներ, որոնք կօգնեն հաղթահարել թախիծը

18:38   2 ապրիլի, 2022

Բանան

Այս միրգը պարունակում է շատ վիտամին B6: Այն հանգստացնում է նյարդային համակարգը:

Պանիր

Ֆենիլետիլամինի ամինաթթուները, տիրամինը եւ տրիկտամինը կարգավորում ենէնդորֆինների  սինթեզը։ Դրանցով հատկապես հարուստ է ռոկֆորը։

Նուշ

Մագնեզիումի եւ վիտամին B2-ի պահեստ է, որն առաջացնում է սերոտոնինի արտադրությունը: Նշանակում է, որ դեպրեսիաների եւ վատ տրամադրության մասին կարելի է մոռանալ։

Ծովային կաղամբ

Բացի յոդից, այն նույնպես հարուստ է պանտոտենային թթվով, որը պատասխանատու է ադրենալին արտադրող մակերիկամների նորմալ աշխատանքի համար: Ավելի շատ կաղամբ, ավելի քիչ սթրես։

Վարսակի փաթիլներ

Տիամինայի եւ մագնեզիումի աղբյուր է, ուրեմն դրա սիրահարների համար վտանգավոր չեն սարսափելի տրամադրությունը եւ դեպրեսիա։

Սաղմոն

Այն հարուստ է Օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք ձեզ կազատեն դեպրեսիայից, ճնշում են ադրենալինի եւ կորտիզոլի, սթրեսի հորմոնների եւ անհանգստության արտադրությունը:

Չիլի պղպեղ

Այս «կծու» մթերքը պարունակում է կապսացին։ Այն մի նյութ է, որն ավելացնում է մարմնի տոնուսը եւ օգնում է պայքարել սթրեսի դեմ։

Արեւածաղիկի սերմեր

Ֆոլաթթվի աղբյուր է, որն ապահովում է նորմալ նյարդային համակարգը։ Արեւախաղկի սերմերը հեռուստացույցի առջեւ կեղեւազրկելը հանգստի լավ մեթոդ է։

Սեւ շոկոլադ

Կակաոյի հատիկները պարունակում են ֆենիլեթիլամին, որը «ստիպում է» օրգանիզմին արտադրել երջանկության հորմոն։ Բացի այդ, շոկոլադն առաջատար է թեոբրոմինի պարունակության առումով, որը նույնպես հակադեպրեսանտ է։ Կակաոի սերմերը պարունակում են մագնեզիում, որն ամրապնդում է նյարդային համակարգը:

Միս

Հնդկահավի միսը պանտոտենաթթվի աղբյուր է, որը ներգրավված է հակասթրեսային հորմոնների արտադրության գործում։ Միսը ներառում է նաեւ ֆենիլալանինի ամինաթթուներ։ Այս նյութը փոխարկվում է դոպամին հորմոնի, որը բարձրացնում է տրամադրությունը եւ կանխում դեպրեսիան։ Գառան եւ նապաստակի միսը հագեցած է կալիումով եւ մագնեզիումով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում նյարդային համակարգի վրա:

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE