3 մթերք, որոնք կօգնեն նվազեցնել սթրեսի եւ անհանգստության մակարդակը

19:09   27 մարտի, 2022

Կաթնամթերք

Իզուր չէ, որ շատ երեխաների քնելուց առաջ ծնողները տաք կաթ են տալիս, որպեսզի երեխայի օրգանիզմը մի փոքր հանգստացնեն եւ պատրաստեն քնելու։ Կաթը, իրոք, թեթեւացնում է լարվածությունը եւ օգնում է կայունացնել տրամադրությունը: Բացի այդ, կաթնամթերքը պարունակում է մագնեզիում, հանքանյութեր, կալիում եւ ֆոսֆոր, որոնք կարգավորում են նյարդային համակարգի աշխատանքը:

Բանան

Բանան պարունակում է տրիպտոֆանի ամինաթթուներ, որոնք խթանում են տրամադրության հորմոնի արտադրությունը։ Դրա շնորհիվ բանանը նպաստում է տագնապի վերացմանը եւ թուլացմանը։ Բանանը լի է նաեւ կալիումով եւ մագնեզիումով, որի պակասը կարող է առաջացնել սթրես եւ անհանգստություն։

Ձու

Ձուն վիտամին D-ի լավագույն աղբյուրներից մեկն է, որի դեֆիցիտը հանգեցնում է անհանգստության եւ դեպրեսիայի: Այս մթերքի օգտագործումը բարելավում է տրամադրությունը եւ ինքնազգացողությունը: Բացի այդ, ձուն պարունակում է տրիպտոֆան, որը մասնակցում է սերոտոնինի արտադրությանը։

Աղբյուրը՝  Ivona.ua

 



© NEWS.am STYLE