Վերա Բրեժնեւան խոստովանել է, որ արդեն մեկ ամիս է՝ ապրում եւ կամավորական աշխատանք է կատարում Իտալիայում

17:12   24 մարտի, 2022

Երգչուհի Վերա Բրեժնեւան, որն ավելի վաղ թաքցնում էր իր գտվելու վայրը, հաստատել է, որ հեռացել է Ռուսաստանից, գրում է Cosmo.ru-ն։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ երգչուհին կրտսեր դստեր հետ Լեհաստանում է։

«Ես կամավորական աշխատանք եմ կատարում հումանիտար օգնության կետում, բայց ոչ թե Լեհաստանում, այլ Իտալիայում, ուր գտնվում եմ արդեն մեկ ամիս։ Կետեր կան ամբողջ Եվրոպայում։ Մենք մի գործ ենք անում։ Կան մեծ եւ ավելի փոքր կետեր։ Մեզ մոտ համեմատաբար փոքր է, եւ մենք հասացնում ենք ամենը։ Լյուբլինում մեծ կետ է, եւ այնտեղ մշտապես օգնություն է հարկավոր»,- խոստովանել է Բրեժնեւան։

Բրեժնեւան սիրում է Իտալիան եւ տարվա ընթացքում մի քանի ամիսն այնտեղ է անցկացնում։ Հենց այս երկրում է կայացել նրա ու Կոնստանտին Մելաձեի հարսանիքը։ Վերան պատմել է, որ իր ամուսինն այժմ գտնվում է Կիեւում՝ առաջին ամուսնության ընթացքում ծնված երեխաների հետ եւ պարբար ստիպված է թաքնվել ապաստարաններում։

 



© NEWS.am STYLE