Փիթ Դեւիդսոնի մայրը սպասում է, թե երբ Քիմ Քարդաշյանը նրան թոռնիկներ կպարգեւի

22:12   24 մարտի, 2022

Քիմ Քարդաշյանի նոր սիրեցյալ Փիթի մայրը՝ Էմի Դեւիդսոնը, ակտիվորեն օգտվում է սոցցանցերից եւ մեկնաբանում նրան նվիրված հրապարակումները։ Օրերս երկրպագուներից մեկը տեսել է պապարացիների լուսանկարը, որտեղ Քիմն ու Փիթը համբուրվում են մեքենայում, եւ կանխատեսել է. «Մինչեւ տարեվերջ նրանք երեխա կունենան»:

 «Ուռաաա», - դրան պատասխանել է Փիթի մայրը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 4 երեխա ունեն՝ Նորթ, Սենթ, Չիկագո եւ Փսալմ:

Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի հարաբերությունների պատմությունը սկսվել է դեռեւս անցյալ տարվա աշնանը, երբ զույգը համբուրում էր SNL շոուի եթերում, որից հետո նրանց մշտապես սկսել են նկատել միասին: Ձմռանը Քիմն ու Փիթն իրենց առաջին համատեղ արձակուրդն են անցկացրել Բահամյան կղզիներ։



© NEWS.am STYLE