Աստղային գեղեցկուհիներ, որոնց հետ ոչ ոք չի ցանկանում գործ ունենալ

22:12   3 ապրիլի, 2022

Մրայա Քերի

gettyimages-1199337478-612x612.jpg (38 KB)

Երգչուհին հեշտությամբ քննադատում է իր գործընկերներին. նա պատրաստ է անտեղի արտահայտվել տառացիորեն ամեն մեկի մասին՝ բոլորովին չմտածելով այն մասին, թե ինչպես կարող են ընկալվել նրա խոսքերը։ Ընդ որում, երգչուհին պնդում է, որ չգիտի, թե ով է Ջենիֆեր Լոպեսը։ Երբեմն էլ բեմում աստղը չափից դուրս է վատ է իրեն պահում. համերգներից մեկի ժամանակ նա նույնիսկ չի փորձել ձեւացնել, թե ինչ է երգում ֆոնոգրամմայի տակ։

Ջուլիա Ռոբերթս

432431_63d96644_cc1e930974cfb7382f720b5f68ca0199_marieclaire_it.jpg (204 KB)

Դերասանուհու ծանր բնավորությունը գաղտնիք չէ բառացիորեն ոչ մեկի համար: Ջուլիան տարբերվում է հատկապես թերահավատ բնավորությամբ. նրան կարող է դուր չգալ իր շուրջն ամեն ինչ, եւ նման պահերին ավելի լավ է դերասանուհու կողքին չլինել: Սթիվեն Սփիլբերգը գրեթե կտրել է «Կապիտան Կրյուկ» ֆիլմի աստղի դերը՝ չկարողանալով այլեւս դիմանալ նկարահանումների ժամանակ նրա արարքներին:

Լինդսի Լոհան

gettyimages-1183498195-612x612.jpg (34 KB)

Դերասանուհին նախկինում տառապում էր ոչ միայն կախվածությունից, այլեւ կարող էր նկարահանման հրապարակի յուրաքանչյուր մասնակցի կյանքն անտանելի դարձնել։ Լինդսին իրեն պահում է որպես դիվա, որը ոչ մի պարտավորություն չունի, բայց լի է ուրիշների նկատմամբ պահանջներով։

Մեգան Ֆոքս

gettyimages-1357757295.jpg (134 KB)

Զայրույթի մեջ մեր հերոսուհին բոլորովին այլ մարդու է վերածվում։ Մեգանը չի ամաչում արտահայտություններից եւ ակնհայտորեն ոչ մի կաթիլ չի մտածում, նախքան որեւէ մեկի հասցեին կոշտ խոսք ասելը: «Տրանսֆորմերներ» ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո սեքսուալ դիվան հանկարծակի սկսել է հանդես գալ ռեժիսոր Մայքլ Բեյի դեմ, իսկ արդյունքում նա դադարել է հանդուրժել նման պահվածքը եւ պարզապես հեռացրել է Մեգանին:

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE