Օքսանա Սամոյլովայի եւ Ջիգանի որդին արտերկրում շտապ բժշկական օգնության կարիք է ունեցել

19:06   25 մարտի, 2022

Օքսանա Սամոյլովայի եւ ռեփեր Ջիգանի միակ որդին՝ Դավիդը, հանգստի ընթացքում հիվանդացել է։ Սամոյլովան խոստովանել է, որ փոքրիկը հազվադեպ է հիվանդանում, այդ պատճառով ինքը շատ է վախեցել։ Ծնողներն անմիջապես դիմել են տեղի բժիշկներին, հայտնում է Womanhit-ը։

«Այսօր մեզ մոտ առավոտը բարի չէ։ Դավիդիկը հիվանդացել է։ Այնքան եմ խղճում նրան։ Առավոտից ջերմություն ունի։ Խեղճ իմ փոքրիկ»,- գրել է Օքսանան։ Օրվա ընթացքում փոքրիկի վիճակը լավացել է, սակայն Սամոյլովան բժշկի է հրավիրել։

Մերձավորարեւելյան երկրում բժշկի այցելությունը շատ թանկ է եղել։ «Ստուգել են Դավիդկին։ Հիվանդանալը տարբերակ չէ։ Գներն անտանելի են։ 500 դոլար ընդունելության համար։ Եվ առանց դեղամիջոցների»,- հայտնել է Սամոյլովան։

Սամոյլովան եւ Ջիգանը չորս երեխա ունեն՝ 10-ամյա դուստրը՝ Արիելան, 7-ամյա դուստրը՝ Լեան, 4-ամյա դուստրը՝ Մայան եւ 2-ամյա որդին՝ Դավիդը։



© NEWS.am STYLE