«Մոռացել եմ, որ կին եմ». Լոլիտան պատմել է, թե ինչպես է փոխվել իր կյանքը ընտանիքի տարհանումից հետո

12:22   27 մարտի, 2022

Լոլիտա Միլյավսկայան զրուցել է երկրպագուների հետ։ Սոցցանցերում նա խոստովանել է, որ իր կյանքը շատ է փոխվել։ Երգչուհին ուրախ է, որ իր ընտանիքը կարողացել է տարհանվել Կիեւից։ Արտիստուհին չի թաքցրել, որ շատ ծանր ապրումներ է ունենում։

«Վերջին մեկ ամսում բոլորովին մոռացել եմ, որ ես կին եմ։ Ես ոչ մի բանի չեմ դիպչել, բացի դույլերից, ավելից, դեղորայքից: Լվանալ, արդուկել։ Ընդհանուր առմամբ, ես ամեն ինչ արել եմ, որպեսզի ընտանիքիս անդամներն իրենց հանգիստ զգան», — ասել է Լոլիտան։

Երգչուհին շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր օգնություն են ցուցաբերել իր հարազատներին: «Նրանք գիշերելու համար գումար չեն վերցրել, սնունդ են բաժանել», — հայտարարել է Լոլիտան:

Աղբյուրը՝ Radiokp



© NEWS.am STYLE