«Ինձ ոչինչ չի կարող հուսահատեցնել». Դայանա Ռոսն այսօր նշում է 78-ամյակը

21:33   26 մարտի, 2022

Ամերիկացի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Դայանա Ռոսն այսօր՝ մարտի 26-ին, նշում է ծննդյան 78-ամյակը:

Համաշխարհային ճանաչում վայելող աստղն իր կարիերան սկսել է The Supremes խմբում, որը ժամանակի ամենահաջողակ խմբերից էր, սակայն նրա հանրաճանաչությունն աճել է սոլո կարիերա սկսելուց հետո: Դայանա Ռոսը թողարկել է մի շարք հիթային ալբոմներ, որոնցից են՝ Touch Me In The Morning, Mahogany, Diana Ross եւ այլն:

photo-of-cindy-birdsong-and-diana-ross-and-supremes-and-news-photo-1599059858.jpg (155 KB)

Դայանա Ռոսին ժպտացել է նաեւ հեռուստատեսային կարիերան. նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից է «Լեդին երգում է բլյուզ»-ը/Lady Sings The Blues, որտեղ նա մարմնավորել է Բիլի Հոլիդեյին ու արժանացել «Ոսկե Գլոբուս»-ի:

Ռոսն իր կարիերայի ընթացքում ստացել է մի շարք հեղինակավոր պարգեւներ. 2012 թ-ին նրան է տրվել «Գրեմմի» հատուկ մրցանակ՝ իր տարիների վաստակի համար, իսկ 2016-ին արտիստն արժանացել է նախագահական շքանշանի:

singer-diana-ross-poses-in-the-media-center-during-the-54th-news-photo-1599061422.jpg (107 KB)

Դայա Ռոսն ամուսնացած է եղել երկու անգամ, նա ունի 5 երեխա:

Շատերին ոգեշնչող երգչուհու հետաքրքիր մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«Անցյալը վերհիշելու փոխարեն ես փորձում եմ նայել 20 տարի առաջ՝ դեպի ապագա, եւ մտածում, թե ինչ պետք է անեմ հիմա՝ այնտեղ հասնելու համար»:

«Չի կարելի պարզապես նստել ու սպասել, թե երբ է ինչ-որ մեկը քեզ տալու քո ոսկե երազանքը: Պետք է ոտքի կանգնես ու ինքդ այն իրականություն դարձնես»:

president-barack-obama-awards-the-presidential-medal-of-news-photo-1599061474.jpg (49 KB)

«Եթե ես գտնեմ մեկին, ով ինձ հավատա, ես կկարողանամ շրջել սարեր»:

«Ինձ ոչինչ չի կարող հուսահատեցնել»:

«Կարծում եմ՝ իմ ընտրած երգերի միջոցով մարդիկ կարողանում են հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում իմ ներսում»:

photo-of-diana-ross-photo-by-michael-ochs-archives-getty-news-photo-1599059958.jpg (190 KB)

«Ես մի բան եմ սովորել՝ եթե ինչ-որ մեկն ինձանից որեւէ բան է խնդրում, որը ես չեմ ցանկանում անել, ես դա, պարզապես, չեմ անում: Դա ինձ համար սկզբունք է, եւ կապ չունի, թե ինչ գումարի մասին է խոսքը»:

«Անգամ, երբ փորձում ես չհետեւել քննադատությանը, այն քեզ ցավեցնում է: Ես շատ հաճախ եմ լաց եղել իմ մասին գրված հոդվածների պատճառով, բայց միշտ առաջ եմ շարժվել»:

american-musician-executive-robert-silberstein-and-singer-news-photo-1599060336.jpg (173 KB)

«Առաջին տեղում ինձ համար երեխաներս են, այնուհետեւ՝ կարիերաս»:

«Իմ ճանապարհորդություններն ինձ բերել են այն կետին, որտեղ հիմա ես կամ: Երբեմն այդ քայլերը եղել են ցավոտ, դժվար, բայց դրանք են ինձ առաջնորդել դեպի երջանկություն ու նոր հնարավորություններ»:

rhonda-ross-kendrick-callaway-lane-chudney-ross-evan-ross-news-photo-1599061583.jpg (71 KB)

«Ինձ իմ էմոցիաները չեն անհանգստացնում, ես միայն ուրախ եմ դրանք ունենալու համար. դա շատ օգտակար է իմ աշխատանքի համար: Անառողջ են միայն այն էմոցիաները, որոնք մեր մեջ են մնում, ինչպես բարկությունը»:

Լուսանկարները՝ Jason DeCrow, Getty Images,  Michael Ochs, Steve Granitz, Chip Somodevilla



© NEWS.am STYLE