Քիրա Նայթլին նշում է 37-ամյակը. դերասանուհու մասնակցությամբ 5 հետաքրքիր ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել

23:03   26 մարտի, 2022

Անգլիացի դերասանուհի Քիրա Նայթլին այսօր՝ մարտի 26-ին, նշում է ծննդյան 37-ամյակը:

Հոլիվուդյան փայլող աստղը նկարահանվել սկսել է վաղ հասակից. Նայթլին առավել հայտնի է պատմակամ դրամաների իր կերպարներով, սակայն հասցրել է մարմնավորել ամենատարբեր հերոսուհիների՝ ֆուտբոլ խաղացող աղջկանից մինչեւ ամենանրբագեղ ու էպոտաժային կանայք:

keira--z (1).jpg (81 KB)

Նայթլիի նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջացրել, հատկապես, «Հպարտություն եւ նախապաշարմունք» ֆիլմի գլխավոր դերակատարումը, որի շնորհիվ նա նոմինացվել է «Օսկարի»: Նրա հանրաճանաչությունը մեծացել է նաեւ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում նկարահանվելուց հետո: Դերասանուհուն կարելի է տեսնել ամենատարբեր ժանրերում.

Քիրա Նայթլին ամուսնացած է բրիտանացի երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ, նրանք ունեն երկու դուստր:

Այսօր առանձնացրել ենք դերասանուհու մասնակցությամբ 5 հետաքրքիր ֆիլմ՝ երեկոյան ժամանցի համար:

«Հպարտություն ու նախապաշարմունք»/Pride and Prejudice

«Աննա Կարենինա»/Anna Karenina

«Դքսուհին»/The Duchess       

«Վտանգավոր մեթոդ»/A Dangerous Method

«Շչելկունչիկն ու չորս թագավորությունները»/The Nutcracker and the Four Realms

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE