Foo Fighters-ի մահացած թմբկահարի մարմնում թմրանյութեր եւ հակադեպրեսանտներ են գտել

23:21   27 մարտի, 2022

Foo Fighters-ի մահացած թմբկահար Թեյլոր Հոքինսի մարմնում բժշկական փորձաքննության արդյունքում թմրանյութեր եւ հակադեպրեսանտներ են հայտնաբերվել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կոլումբիայի գլխավոր դատախազությանը:

«Նախնական հայտնաբերվել են 10 տեսակի նյութեր, այդ թվում՝ մարիխուանա, տրիցիկլիկ հակադեպրեսանտներ, բենզոդիազեպիններ եւ օփիոիդներ», - հայտարարել են դատախազությունում:

Հոքինսը պաշտոնապես խմբին միացել է 1997 թվականի գարնանը։

Իր կարիերայի ընթացքում Թեյլորը Foo Fighters-ում ոչ միայն թմբկահար էր, ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս որպես վոկալիստ։

Բացի Foo Fighters-ի հետ աշխատելուց, Հոքինսը պարբերաբար համագործակցել է այլ երաժիշտների ու խմբերի հետ։ Բրիտանական Rhythm ամսագիրը Հոքինսին անվանել է «լավագույն ռոք-թմբկահար» 2005 թվականին։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE