«Վառ շողա ադամանդի նման»․ ինչ զգեստ է ընտրում Սոֆի Դեւոյանը երեկոյան կերպարի համար

21:46   28 մարտի, 2022

Պարուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան կերպարում է։

Սոֆի-Դեւոյան.jpg (168 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհի Զարուհւ Բաբայանի դուստրը փայլուն զգեստ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Պարուհին հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկներն ու հետաքրքիր պայուսակը։ «Վառ շողա ադամանդի նման»,- հրապարակումը մակագրել է Սոֆին։

275403854_404320751459382_41633608812735233_n.jpg (113 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆին պատկերված էր մայրիկի՝ Զարուհի Բաբայանի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Մայր ու դուստր սպիտակ հագուստ էին կրում։ Սոֆին հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE