17:45 28 մարտի, 2022Դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան լուքը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի բարձրակրունկների հետ։ Էմման արձակել է մազերն ու վառ շպարով է։ «Մեկ-մեկ սենց տեսք էլ եմ ունենում, մի զարմացեք»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Շքեղ»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Էմման վարդագույն հագուստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Սիրուն ու շատ յուրահատուկ»։