«Ես անհանգստություն եմ զգում, ցավ, վախ»․ Ռեգինա Տոդորենկոն՝ երկրորդ հղիության մասին

20:11   28 մարտի, 2022

«Орел и решка» հաղորդման նախկին վարող Ռեգինա Տոդորենկոն չորս տարի է՝ երջանիկ է «Smash!!» խմբի նախկին մենակատար Վլադ Տոպալովի հետ։ Աստղային զույգը մեծացնում է երեքամյա որդուն՝ Մայքլին։ Ռեգինան երկար ժամանակ թաքցնում էր երկրորդ հղիությունը։ Նա որովայնը թաքցնում էր լայն զգեստներով եւ մանրամասն աշխատում էր՝ նկարահանումների համար հարմար դիրքեր ընտրելով։ Նա միայն վերջերս է խոստովանել, որ սպասում է երկրորդ երեխային։

258881154_420042612951819_5272309465395013102_n.jpg (137 KB)

Երեխան լույս աշխարհ կգա գարնան վերջին։ Աստղը պատմել է, որ առաջին հղիության ընթացքում բարդություններ չեն եղել։ «Մարտի 27-28-ը ես իմացա, որ սպասում եմ մեր առաջնեկին։ Ես հիանալի զգացումներ ունեցա՝ ուրախություն, քնքշություն, հուզմունք, անսահման սեր»,- հայտարարել է հեռուստաաստղը։

Տոդորենկոն նշել է, որ երկրոդ հղիությունը հուզական առումով անհանգիստ է։ Աստղն ընդգծել է, որ հասկանում է, թե ինչ վնաս է հասցնում փոքրիկին իր հույզերով։ «Երկրորդ փոքրիկի դեպքում ես, ցավոք սրտի, անհանգստություն, ցավ, վախ եմ զգում։ Ի՞նչ կարող եմ անել։ Ինչպե՞ս հաղթահարել։ Ես գիտեմ, որ այդ հորմանները փոխանցվում են մեր փոքրիկին»,- գանգատվել է Ռեգինան։

Աղբյուրը՝ Cosmo 



© NEWS.am STYLE