23:34 28 մարտի, 2022Մրայա Քերին հայտնել է, որ 53 տարեկան է դարձել։ Ամերիկացի երգչուհին խոստովանել է, որ իր ծննդյան օրը տոն չի համարում։
Մրայան նշել է, որ ծննդյան օրն իր համար հերթական ճամփորդության նշումն է, որն ինքը կատարել է տարվա ընթացքում։ Աստղը չի սիրում անձնական տոնին իր նկատմամբ ուշադրություն գրավել։ «Ես միշտ 12 տարեկան եմ»,- նշել է Քերին՝ նկատի ունենալով իր ներքին զգացումը։
«Գրեմմի» մրցանակակիրը մշտապես ծննդյան օրն անցկացնում է ընտանիքի շրջապատում՝ հիշելով ամեն լավը, որ տեղի է ունեցել տարվա ընթացքում։ «Ծնունդդ շնորհավոր, լեգենդ», «երջանիկ եղիր, թագուհի», «սիրելի փոփ դիվա», «թող քեզ եւ քո ընտանիքի մոտ ամեն ինչ լավ լինի», «լավագույն տարիներ եմ մաղթում», «շնորհավոր ծնունդդ, ամենաբարի, քնքուշ եւ գեղեցիկ կին»,- երգչուհուն շնորհավորել են երկրպագուները։
Աղբյուրը՝ Cosmo