«Էմմի» մրցանակաբաշխությունը մասնակցությունից հեռացրել է ռուսական բոլոր նախագծերը

19:01   28 մարտի, 2022

«Էմմի» միջազգային հեռուստատեսային մրցանակաբաշխությունը, որը հանձնվում է լավագույն հեռուստատեսային նախագծերին, որոշում է կայացրել մրցութային նախագծից հեռացնել բոլոր նախագծերը, որոնք ստեղծվել են ռուսական ընկերությունների կողմից կամ դրանց հետ համատեղ, ինչպես նաեւ նախագծերը, որոնք ստեղծվել են ռուսական ալիքների կամ սթրիմինգային հարթակների համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Ի աջակցություն Ուկրաինայի միջազգային ակադեմիայի կատարողական կոմիետն որոշում է կայացրել այս տարի International Emmy Awards մրցանակից հեռացնել բոլոր նախագծերը Ռուսաստանից»,- ասված է մրցանակաբաշխության կազմակերպիչների հայտարարության մեջ։

Այսպիսով, թույլ չի տրվի նախագծերի մասնակցությունը, որոնք ստեղծվել են ռուսական ընկերությունների կողմից կամ դրանց հետ համատեղ, ինչպես նաեւ բոլոր նախագծերը, որոնք ի սկզբանե ստեղծված են ռուսական ալիքների կամ սթրիմինգային հարթակների համար։



© NEWS.am STYLE