Ջասթին Բիբերը հնարավոր է դատարանի առջեւ կանգնի` Ռիո Դե Ժանեյրոյի գրաֆիտի անելու համար

13:07   7 նոյեմբերի, 2013

19-ամյա Ջասթին Բիբերը չի կարողանում ապրել առանց սկանդալների: Չնայած  հասկանալի է, որ համաշխարհային շրջագայությունների ընթացքում աստղերին միշտ աջակցում է սեւ PR-ը: Բրազիլիայում երգիչը միշտ ուշադրության կենտրոնում է. մեկ երկրպագուներն են ներխուժում հյուրանոց, հետո կիսամերկ երկրպագու է բեմ բարձրանում եւ հարձակվում աստղի վրա, հետո էլ Բիբերին բռնացնում են մարմնավաճառների հետ:

Ըստ CBS-ի, հիմա էլ, հնարավոր է, Բիբերը մեկ տարվա ազատազրկման դատապարտվի` Ռիո Դե Ժանեյրոյի հյուրանոցի պատին չթույլատրված գրաֆիտի անելու համար:

Բրազիլիայի ոստիկանությունը կանադացի երգչի հետ կապված ստուգումներ է իրականացնում` համացանցում հայտնված նկարներից հետո, որտեղ Բիբերը վանդալիզմով է զբաղված:

Ոստիկանությունն արդեն հարցաքննել է երգչին, իսկ երկրպագուներին վստահեցրել, որ կատարվածը չի անդրադառնա Բրազիլիայում ընթացող համերգների վրա:



© NEWS.am STYLE