Էլեգանտ․ ինչ զգեստ է ընտրում Տաթեւ Հովակիմյանը երեկոյան կերպարի համար

17:44   29 մարտի, 2022

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը լուսանկարների շարք է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Տաթեւ-հովակիմյան.jpg (223 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սեւ զգեստ է կրում։ Տաթեւն արձակել է մազերն ու վառ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ «Թատրոնի միջազգային օր»,- հրապարակումը կարճ մակագրել է դերասանուհին։

274050405_1797803577087532_8426606330628865497_n(1).jpg (136 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Տաթեւը բաց գույնի բլուզ էր կրում, տաբատ, սպիտակ գուլպաներ։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ «Սրտի մեջ կա մի վայր, որը երբեք չի լցվի», - գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE