Ուկրաինայում իրադարձությունների պատճառով «Scorpions» խումբը «Wind of Change» երգից հեռացրել է Մոսկվայի մասին հիշատակումը

15:15   29 մարտի, 2022

«Scorpions» երաժշտական խումբը փոխել է «Wind of Change» երգի տեքստը։ Կոմպոզիցիան ի սկզբանե գրվել է ի պատիվ ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ սառը պատերազմի ավարտի։

Երգում հետեւյալ տողը կար՝ «I follow the Moskva down to Gorky Park»։ Լաս Վեգասում համերգի ընթացքում երաժիշտներն այլ տող են կատարել՝ Now listen to my heart, it says Ukrainia. Waiting for the wind to change («Իսկ հիմա իմ սրտին լսիր․ այն ասում է՝ Ուկարինա»)։

Երաժիշտները պաշտոնապես չեն մեկնաբանել երգի տեքստը փոխելու որոշումը, հայտնում է «Культуромания» պորտալը։



© NEWS.am STYLE