Ադելի եւ Նիկոլ Քիդմանի տան կողքին․ Քեթի Փերին 19,5 միլիոն դոլարով վաճառում է իր առանձնատունը

20:09   29 մարտի, 2022

Քեթի Փերին որոշել է վաճառել Բեւեռլի Հիլզում գտնվող իր առանձնատունը։ Երգչուհին այն 19,5 միլիոն դոլարով վաճառքի է հանել, հայտնում է Radiokp-ն։ 

Երկհարկանի առանձնատունը կառուցվել է 1959թ․-ին։ Տարածքում մեծ լողավազան կա, տարածք զվարճանքների համար։ Հարեւանությամբ ապրում են Ադելը, Նիկոլ Քիդմանը, Պենելոպա Քրուսը, Ջենիֆեր Լոուրենսը, Քեմերոն Դիազը եւ այլ աստղեր։

Քեթին բնակարանը ձեռք է բերել 2017թ․-ին՝  19 միլիոն դոլար ծախսելով։ Սակայն այժմ, կարծես թե, անշարժ գույի սեփականատեր լինելը երգչուհու համար իմաստ չունի։ Նա արդեն երկու տարի է՝ փեսացուի՝ Օռլանդո Բլումի եւ իրենց մեկամյա դստեր՝ Դեյզիի հետ Մոնթեսիտոյում է ապրում՝ արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի բնակարանից ոչ հեռու, հայտնում է Daily Mail-ը։



© NEWS.am STYLE