Առողջական լուրջ խնդիրների պատճառով Բրյուս Ուիլիսն ավարտում է կարիերան

21:00   30 մարտի, 2022

Վերջերս ամերիկացի դերասան Բրյուս Ուիլիսի մոտ աֆազիա է ախտորոշվել, ինչի հետեւանքով նա ստիպված է ավարտել կարիերան, հայտնում է Page Six-ը։

«Մենք ամբողջ ընտանիքով ցանկանում ենք Բրյուսի հիանալի երկրպագուներին հայտնել, որ մեր սիրելի Բրյուսի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել, եւ վերջերս աֆազիա է ախտորոշվել, որն ազդում է նրա կոգնիտիվ կարողությունների վրա»,- ասվում է դերասանի հարազատների հայտարարության մեջ, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում։

Նրանց խոսքով՝ Ուիլիսն այդ պատճառով կհրաժարվի շարունակել կարիերան։

Աֆազիան խոսքի ձեռքբերովի խանգարում է, որը կարող է առաջանալ ուղեղի վնասումից հետո (կաթված, գլխի վնասվածքներ, ուռուցքներ կամ բորբոքային պրոցես գլխուղեղի հատվածում)։ Աֆազիայի արդյունքում վնասվում են լեզվական կարողությունները՝ խոսել, հասկանալ, կարդալ, գրել։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝  Rich Fury/Getty images



© NEWS.am STYLE